Մեր Մասին

“Շանթ” ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1995թ.-ից: Հիմնադիրն է “Շանթ” պաղպաղակի հեղինակ, ինչպես նաեւ “Շանթ” ապրանքանիշի հեղինակային իրավունքով սեփականատեր Վարշամ (Յուրա) Արամի Ղարիբյանը:

Իր գործունեության հիմնական առանցք ընդունելով “Լավագույն Որակ՝ Մատչելի Գներ” նշանաբանը՝ կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է դառնալ պաղպաղակի շուկայի առաջատարը Հայաստանում: “Շանթ” ընկերությունը հայտնի է նաեւ հրուշակեղենի շուրջ 150 արտադրատեսականիներով:

Բնական, անարատ հումք, բարձրակարգ տեխնոլոգիաներ եւ իտալական սարքավորումներ, արդյունքում բարձրորակ, միջազգային ստանդարտներին  համապատասխան արտադրանք:

“Շանթ” պաղպաղակի եւ հրուշակների արտադրատեսականին արտահանվել է Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, ընդ որում բարձր գնահատականի որակավորում է ստացել Միացյալ Նահանգների FDA գործակալության կողմից:

2007թ.-ի դեկտեմբերին Վարշամ Ղարիբյանը հիմնադրել է “Էլիտ Շանթ” ընկերությունը:

Արտադրության մեջ ներգրավված են բարձր որակավորում ունեցող եւ արհեստավարժ մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են:

Ժամանակի պահանջներին համընթաց՝ Վարշամ Ղարիբյանը հիմնադրել է, բացի վերոնշյալ “Էլիտ Շանթ” ընկերությունից, եւս երեք խոշոր ընկերություններ՝

  • “ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ”  ՓԲԸ
  • “ԱՊԱՐԱՆՔ ՇԱՆԹ” ռեստորանային համալիրը
  • “ԷԿՈՖՈՒԴ” ՍՊԸ  առեւտրային կազմակերպությունը: