ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

“Էլիտ Շանթ” ընկերության արտադրությունը բաժանված է 6 հիմնական ճյուղերի`
– Պաղպաղակ
– Ալրային հրուշակեղեն
– Շաքարային հրուշակեղեն
– Խմորեղեն
– Հաց, հացամթերք
– Խմելու ջրերի եւ լիմոնադի արտադրություն:

Արտադրությունները գործում են Երեւան քաղաքի Ազատ Վշտունի 73 հասցեում: Արտադրությունների համար անհրաժեշտ հումքերը ձեռք են բերվում տեղական արտադրողներից, ինչպես նաեւ արտերկրից: Հիմնականում օգտագործվում են բնական հումքեր՝ անարատ տեղական կաթ: Արտադրությունը իրականացվում է ինչպես ավանդական, այնպես էլ եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաներով: Սարքավորումները հիմնականում եվրոպական են՝ իտալական, գերմանական եւ այլն:

“Էլիտ Շանթ” ընկերությունը համալրված է արհեստավարժ մասնագետներով: 2009թ.-ին “Էլիտ Շանթ” ընկերությունը կազմակերպել է “Բյուրական” աղբյուրի ջրի արտադրություն: Ներկայումս արտադրվում են շշալցված բնական եւ գազավորված աղբյուրի ջրեր: “Բյուրական” աղբյուրի ջուրը շշալցվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: